Պեսկով․ Փաշինյանի հետ շփում Պուտինի գրաֆիկում նախատեսված չէ 4 մարտի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ, այս պահին ժամանակացույցով բարձր մակարդակի շփումներ չեն նախատեսված։ Բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – ասել է Պեսկովը լրագրողներին։ Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։ Լավրովը նաև ասել է, որ ՀՀ կողմից Ռուսաստանի հետ մերձեցումն ի սկզբանե սխալ համարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայմանը։ Նա նաև ասել է, որ Երևանը «գիտակցված որոշում է» կայացրել՝ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |