Զախարովա․ ՌԴ–ն ու ՀՀ-ն կապրեն հաշտ և խաղաղ

Զախարովա․ ՌԴ–ն ու ՀՀ-ն կապրեն հաշտ և խաղաղ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ու Երևանը կապրեն հաշտ և խաղաղ, իսկ հայ–ռուսական հարաբերությունների պատմությունը հիմք կծառայի երկկողմ համագործակցության զարգացման համար։

Այդ մասին Զախարովան խոսել է, անդրադառնալով Երիտասարդության համաշխարհային փառատոնին և պատասխանելով այն հարցին, թե այս տուրբուլենտ շրջանում ինչ կարելի է ասել ՀՀ երիտասարդներին և ընդհանուր առմամբ Հայաստանի ժողովրդին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ թե ես եմ ասում Հայաստանի երիտասարդներին, այլ փառատոնին մասնակցող ՀՀ երիտասարդներն են մոտենում, խոսում բարեկամական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, խնդրում են լուսանկարվել, նվերներ են փոխանակում։ Եվ երազում են այն մասին, որ մենք ապրենք խաղաղ, համերաշխ։ Առավել ևս, որ մենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն ունենք։ Եվ այն պետք է լինի և կլինի, չեմ կասկածում, ապագայում, արդեն նոր սերունդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---