Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է սերտ կապը Ղպտի ուղղափառ եկեղեցու և ՀԱԵ միջև

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է սերտ կապը Ղպտի ուղղափառ եկեղեցու և ՀԱԵ միջև

PanARMENIAN.Net - Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ ասել է, որ ՀՀ–ն միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին։ Նա նաև ասել է, որ ՀՀ–ն մտածում է Գազա հումանիտար բեռ ուղարկելու մասին և ակնկալում է Եգիպտոսի աջակցությունն այդ հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---