Պեսկով․ Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից

Պեսկով․ Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից, քանի որ աճում է ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական ոլորտը։

Նա նշել է, որ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին որևէ բան թելադրելուն և կողմ է, որ «միասին դառնան ավելի հարուստ և երջանիկ», գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք դեմ ենք որևէ մեկին ինչ–որ բան թելադրելուն։ Մենք կողմ ենք, որ միասին վաստակենք, դառնանք ավելի երջանիկ ու հարուստ։ Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ևս դա հասկանում են»,–ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենադինամիկ զարգացողն է, քանի որ 2023–ին նրա ՀՆԱ աճը կազմել է 15%։

«Սա նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանը առաջատարներից է»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասնակիորեն տեղի է ունենում նաև ՌԴ հետ «շատ սերտ համագործակցության շնորհիվ»։

Ընթերցեք նաև․ Պեսկով․ Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու վերաբերյալ որոշում, որքան հասկանում ենք, չկա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---