ԱՄՆ կոնգրեսականը միացել է Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

ԱՄՆ կոնգրեսականը միացել է Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը միացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և իրավապաշտպանների կոչին։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։

«Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպանների կոչին, որոնք հորդորում են ԱՄՆ–ին պատասխանատվության ենթարկել Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպան քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի՝ նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Ադրբեջանին անվտանգության ոլորտում հետագա ցանկացած աջակցություն կանխելու ուղղությամբ», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---