Պետդեպի խոսնակ․ ԱՄՆ-ն հատուկ ուշադրությամբ է հետևում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին

Պետդեպի խոսնակ․ ԱՄՆ-ն հատուկ ուշադրությամբ է հետևում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանթ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ–ն հատուկ ուշադրությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդրին։

Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհարժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:

«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրությամբ հետևել։ Դա մի հարց է, որի վրա կենտրոնացած են ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարը, այլև նրա օգնական Օ'Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն՝ փոխգործակցելով համապատասխան զրուցակիցների հետ։ Սրանից զատ, այլ նորություն չունեմ»,- ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---