ՀՀ-ն ապաստան կտա բելառուս ակտիվիստին. Նա մեղադրվում է զինծառայությունից խուսափելու մեջ

ՀՀ-ն ապաստան կտա բելառուս ակտիվիստին. Նա մեղադրվում է զինծառայությունից խուսափելու մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանն ապաստան կտրա Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Յարոսլավ Նովիկովին։ Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան այդ հարցը բարձրացրել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Եվրանեսթի կոնգրեսի շրջանակում։

Հայաստանի ներկայացուցիչներն ասել են, որ բելառուսական անվտանգության ուժերի դիմումով Հայաստանում կալանավորված ակտիվիստ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա, գրում է «Պոզիրկը» Տիխանովսկայայի մամուլի ծառայության վրա հղումով։

Նովիկովը ձերբակալվել էր Երևանում փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով։ Նա քաղաքական ապաստան էր խնդրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---