Պեսկով․ Հիմա բարդ շրջան է, բայց ՀՀ-ն մեզ համար ավելի քան եղբայրական է

Պեսկով․ Հիմա բարդ շրջան է, բայց ՀՀ-ն մեզ համար ավելի քան եղբայրական է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ հետ հարաբերություններին, ասել է, որ հիմա բավականին բարդ շրջան է «բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»։ Այդ մասին Պեսկովն ասել է Aif.ru-ին հարցազրույցում։

«Հայաստանը նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ այդ հայերի, ՌԴ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, մինչ օրս մեծ տոկոս է կազմում Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ գումարներ են փոխանցում այնտեղ, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է․․․»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։

«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ դա չի կարող այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունները զարգացնելու քաղաքական կամքը և մենք հաջողությամբ կանցնենք այս բարդ շրջանը»,–ասել է նա։

ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։

«Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել էր նա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---