Բաքվում դժգոհել են Կլաարի հայտարարությունից՝ ասելով, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»

Բաքվում դժգոհել են Կլաարի հայտարարությունից՝ ասելով, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»

PanARMENIAN.Net - Բաքվում դժգոհել են Կլաարի հայտարարությունից՝ ասելով, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է, թե Կլաարը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»։

«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ, և, միևնույն ժամանակ, անտեսում է հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը։ Ի գիտություն ձեզ, այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,– գրել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Կլաարն ավելի վաղ գրել էր, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են։

«Անհրաժեշտ են իրական բանակցություններ սահմանների սահմանազատման վերաբերյալ և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, համաձայնեցված գործընթացի շրջանակում»,- ասված է գրառման մեջ:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---