Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար![]() 27 մարտի 2024 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտըկոչ է արել միջազգային հանրությանն անհրաժեշ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար։ Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։ «Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների և խաղաղ բնակիչների ապօրինի ազատազրկումը։ Հաշվի առնելով այդ անձանց մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում մահվան վտանգը, ուժեղ միջազգային ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների, գերիների պատանդառված բոլոր պաշտոնյաների ու քաղաքացիական անձանց օպերատիվ և անվտանգ վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |