Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից. Ասում են՝ «հայամետ դիրքորոշման դրսևորում է»

Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից. Ասում են՝ «հայամետ դիրքորոշման դրսևորում է»

PanARMENIAN.Net - Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից, որին մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, համարելով դա «հայամետ դիրքորոշման դրսևորում»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայամետ դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում», գրում է APA-ն։

Ասվում է նաև, որ այդ դեպքում «ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կկիսեն պատասխանատվությունը ՀՀ ապակայունացնող գործողությունների համար»։

«Երբ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա եզակի հնարավորություն է ստեղծվել կայուն խաղաղության, անվտանգության ու կայունության հասնելու համար, մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ խաղաղ ջանքերի վրա և լարվածության նոր ալիքներ հրահրել տարածաշրջանում»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրմասներ չհայտնելով։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---