ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոններն ուժի մեջ են մտել

ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոններն ուժի մեջ են մտել

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ միության երկրներից ՌԴ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում:

Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծած տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր այդ գործընթացն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է պարտադիր իրականացվի Ռուսաստանում։

Ավելի վաղ նվազեցված հաշիվ-ապրանքագրերով ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ մի շարք երկրների միջոցով լուրջ ռիսկեր էր պարունակում գնորդների համար։ Այսպես, օրինակ, Ղրղզստանից ավտոմեքենաների ներմուծումը գրավիչ էր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ մաքսազերծման բարենպաստ պայմանների հաշվին. ՌԴ-ում և Ղրղզստանում մեքենաների մաքսազերծման տարբերությունը կարող էր կազմել 1,5-2 մլն ռուբլի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---