Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։

«Հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլյան պատերազմից անցել է 8 տարի։ 2016թ․ ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ ծավալեց Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ապրիլի 5–ի ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ 2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք։ Հայկական կողմը մոտ 100 մարդկային կորուստ է ունեցել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---