Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է ՀՀ, Վրաստան և Ադրբեջան

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է ՀՀ, Վրաստան և Ադրբեջան

PanARMENIAN.Net - Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։

«Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- X-ի իր էջում գրել է Աբրամ Փեյլի, հայտնում է «Ազատությունը»։

ԱՄՆ հատուկ հանձնակատարը դեպի Հարավային Կովկաս իր ուղևորությունը կառուցողական է համարել՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է «Իրանի ռեժիմը, պատժամիջոցների կիրառումը և վարչակարգի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը»:

«ԱՄՆ-ը նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար», - գրել է նա։

ԱՄՆ պաշտոնյան Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։

Աբրամ Փեյլին նշել է, որ Թբիլիսիում էլ հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---