Սևանի մակարդակը փետրվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով

Սևանի մակարդակը փետրվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 24 սմ բարձրության վրա, ինչը 7 սմ-ով ցածր է 2023-ի նույն օրվա նիշից, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

2024–ի փետրվարի 1-ի համեմատ ապրիլի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով, մարտի 1-ի համեմատությամբ՝ 7 սմ-ով։

Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 19 մլն 909 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---