Էլեն Ասատրյանը` Գլենդելի քաղաքապետ

Էլեն Ասատրյանը` Գլենդելի քաղաքապետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այդ մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, հայտնում է Արմենպրեսը։

«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---