Զախարովա․ Արևմուտքը կոչ է անում ՀՀ–ին զարգացնել ռազմարդյունաբերությունը՝ ՌԴ–ին հակազդելու համար

Զախարովա․ Արևմուտքը կոչ է անում ՀՀ–ին զարգացնել ռազմարդյունաբերությունը՝ ՌԴ–ին հակազդելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը կոչ է անում ՀՀ–ին զարգացնել ռազմարդյունաբերությունը՝ ՌԴ–ի հետ առճակատմանը պատրաստավելու համար։

«ԵՄ առաքելությունը Հայաստանում արևմտականների ջանքերով վերածվում է, ըստ էության, ՆԱՏՕ–ի առաքելության։ Արևմուտքը կոչ է անում Հայաստանին ներդրումներ անել ռազմարդյունաբերության ոլորտում»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ Զախարովայի, ՆԱՏՕ–ի առաջնորդները «հակառուսական հիստերիա են բորբոքում, կոչ են անում պատրաստվել ՌԴ հետ ռազմական հակամարտության», ինչպես նաև դրդում են Երևանին հսկայական միջոցներ ներդնել ռազմարդյունաբերության մեջ բուն Եվրոպայում ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին։

«Այն երկրները, որոնք կարողացան թույլ չտալ կեղծ այդ դրդումը, որի տեսքով պետականության, հանրության և տնտեսության իսկական փլուզում է գնում, այդ երկրները դիմակայեցին։ Ով չկարողացավ կամ չցանկացավ, ինչպես օրինակ Ուկրաինան, փլուզվեցին»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ընթերցեք նաև․ Զախարովա․ Երևանը Ղարաբաղի հարցով որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---