Բլինքենն Ալիևի հետ զրույցում զգուշացրել է զերծ մնալ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերից![]() 4 ապրիլի 2024 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությանը՝ զգուշացնելով, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հասնելու հեռանկարները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները, հայտնում է Արմենպրեսը։ Բլինքենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ կարևորելով գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները: Պետքարտուղարը վերահաստատել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |