Օվերչուկ․ ՀՀ–ն հասկանում է` ոչ մի տեղ այնպիսի առավելություններ չի ստանա, ինչպիսիք ունի ԵԱՏՄ–ում![]() 4 ապրիլի 2024 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է` Հայաստանը հասկանում է, որ ոչ մի տեղ այնպիսի առավելություններ չի ստանա, ինչպիսիք ունի ԵԱՏՄ–ում։ «Այն առավելությունները, որոնք ՀՀ տնտեսությանը տալիս է նրա անդամությունը ԵԱՏՄ–ում, նա ոչ մի այլ տեղում չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Այնտեղ խելացի մարդիկ են։ Այդ պատճառով էլ տեսնում ենք այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերում։ Դրանք միշտ շեշտված աջակցություն են հայտնում ԵԱՏՄ տնտեսական օրակարգին։ Մենք դա տեսնում ենք»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Օվերչուկը հիշեցրել է, որ 2024–ին ՀՀ–ն է նախագահում ԵԱՏՄ–ում, իսկ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք մշտական կապի մեջ ենք շատ հարցերով, այդ թվում երկկողմ օրակարգի։ Աշխատանքը ԵԱՏՄ–ում հայ գործընկերների հետ շատ կառուցողական է ընթանում»,–ասել է նա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասուլիսում ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |