Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ-ին «Ադրբեջանին փոխանցել ականների ճշգրիտ քարտեզները»

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ-ին «Ադրբեջանին փոխանցել ականների ճշգրիտ քարտեզները»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարությունն ապրիլի 4-ին, ականազերծման իրազեկման և աջակցության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած իր հայտարարության մեջ, կոչ է արել Հայաստանին «Ադրբեջանին փոխանցել ականների ճշգրիտ քարտեզները»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում Ադրբեջանի մտահոգությունները «մեծ քանի ականների առկայության պատճառով»,գրում է Haqqin.az-ը։

Թուրքիայի ԱԳՆ–ն նաև հայտարարել է, որ կշարունակի աջակցել ականների դեմ պայքարող երկրներին։

44–օրյա պատերազմից հետո Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած՝ ԼՂ առաջնագծի ականապատման բոլոր քարտեզները։ 2024–ի փետրվարին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։ Ադրբեջնական կողմը, սակայն, դժգոհ է և ասում է դրանք ճշգրիտ չեն։

Հակամարտության ամբողջ ընթացքում արցախցիները տուժել են ադրբեջանական ականների պայթյուններից։ Այդ մասին փաստեր է ներկայացրել ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---