ԱՄՆ Պետդեպ․ Հանձնառու ենք աջակցելու ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցություններին

ԱՄՆ Պետդեպ․ Հանձնառու ենք աջակցելու ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը, պատասխանելով Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը, նշել է, որ ԱՄՆ–ն, ԵՄ իր գործընկերների հետ, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու գործին:

«Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---