Բլինքեն․ ԱՄՆ-ն հաստատակամ է օգնելու ՀՀ–ին ժողովրդավարության և տնտեսական բարգավաճման հարցում

Բլինքեն․ ԱՄՆ-ն հաստատակամ է օգնելու ՀՀ–ին ժողովրդավարության և տնտեսական բարգավաճման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է օգնելու ՀՀ–ին ժողովրդավարության և տնտեսական բարգավաճման հարցում։

«ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամ է՝ օգնելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով տնտեսական բարգավաճման ու կայունության հասնելու հարցում: Հայաստանի և ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ես հայտարարել եմ այդ նպատակների համար ավելի քան 65 միլիոն դոլար հատկացնելու մեր հանձնառության մասին»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---