Petrosyan Group & Silk Ventures-ը ՀՀ–ում կկառուցի միլիոնավոր դոլարներ արժեցող Barcelona District նախագիծը

Petrosyan Group & Silk Ventures-ը ՀՀ–ում կկառուցի միլիոնավոր դոլարներ արժեցող Barcelona District նախագիծը

PanARMENIAN.Net - Մարտի 19-21-ը Մադրիդում կայացել է REBUILD 2024-ի՝ եվրոպական առաջնակարգ միջոցառումը՝ նվիրված արդյունաբերական պրակտիկաների, թվային նորարարությունների և կայուն լուծումների միջոցով շինարարության արդյունաբերության առաջխաղացմանը: Միջոցառումը գրավել է ավելի քան 24,000 գնորդի, ինչպես նաև բացահայտել ավելի քան 5600 նոր շենքի նախագիծ, ինչը նշանակալի իրադարձություն է շենքերի շինարարության էվոլյուցիայի մեջ:

REBUILD 2024-ի կարևորագույն իրադարձություններից էր Barcelona District նախագծի ներդրումը, որը քաղաքաշինական պլանավորման հավակնոտ նախաձեռնություն է: Այն ոգեշնչված է խորհրդանշական Բարսելոնա քաղաքից: Այս նախագիծը, որը նախատեսվում է իրականացվել Երևանում և Տաշքենդում, ներկայացնում է նոր տեսլական մարտավարական ուրբանիզմի և քաղաքների կայուն զարգացման գործում, հայտնում է Zartonk Media-ն:

Barcelona District նախագիծը ղեկավարում են The Petrosyan Group-ի և Silk Ventures-ի նախագահ՝ Սեդրակ Պետրոսյանը: Նախագծման և պլանավորման ղեկին կանգնած է իսպանացի հայտնի ճարտարապետ և քաղաքային նախագծող Խոսե Ասեբիլոն: Սեդրակ Պետրոսյանի կողմից հիմնադրված «Պետրոսյան Գրուպը», որի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայում, բիզնես ներկայություն ունի Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարբեր տարածքներում և ձգտում է տնտեսական և ձեռնարկատիրական կամուրջներ կառուցել Եվրոպայի և Ասիայի միջև:

Սեդրակ Պետրոսյանը նշել է նաև, որ նրանք շատ մոտ են եվրոպական ֆուտբոլային գրանդ ակումբներից մեկի հետ վերջնական համաձայնության գալուն՝ այդ թաղամասում ֆուտբոլային ակադեմիա բացելու նպատակով:

«Մարտավարական քաղաքաշինություն. ինչպե՞ս կառուցել այն, ի՞նչ է անհրաժեշտ նորարարական և տեխնոլոգիական թաղամասերին» վերնագրով կլոր սեղանի քննարկմանը, նախագիծը ներկայացրել են Սեդրակ Պետրոսյանը, Խոսե Ասեբիլոն, Խելացի քաղաքներ միջազգային ցանցի նախագահ Օսվալդո Միրելեսիի և Metrovacesa-ի կայուն քաղաքային զարգացման գծով տնօրենը Ալմուդենա Կանո Պինեյրոյի հետ համատեղ:

Ասեբիլոն կիսվել է քաղաքաշինության վերաբերյալ իր խորը փորձով և փիլիսոփայությամբ` նաև անդրադառնալով Բարսելոնայի Օլիմպիական խաղերի իր փոխակերպող աշխատանքին: Մյուս կողմից, Պետրոսյանը կարևորել է օրեցոր զարգացող երկրների չօգտագործված ներուժը, ինչպիսիք են Հայաստանը և Ոզբեկիստանը՝ ուրվագծելով համագործակցության ոգին և փորձը, որոնք անհրաժեշտ են նման մոնումենտալ նախագծերն իրականացնելու համար:

Առաջիկայում Հայաստանում և Ուզբեկստանում տեղի կունենան մամուլի ասուլիսներ, որոնք կքննարկեն հետագա գործողությունները:

REBUILD 2024-ը ևս մեկ անգամ ցույց է տվել իր դերը որպես շինարարության ապագայի կատալիզատոր: Barcelona District նախագիծը մարմնավորում է նորարարությունը, կայունությունը և համատեղ ջանքերը, որոնք սահմանում են քաղաքային զարգացման հաջորդ սահմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---