Բայրամով․ Խաղաղության հնարավորության դեմ միակողմանի քայլերն անընդունելի են![]() 9 ապրիլի 2024 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը պաշտոնական այցով Ղրղզստանում է, իր պաշտոնակից Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանն ասել է, թե «միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն, ուղղված խաղաղության հնարավորությունների դեմ, անընդունելի են»: Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և այն մարտահրավերների մասին, որոնք «սպառնում են խաղաղության հաստատմանը տարածաշրջանում», գրում է Haqqin.az-ը։ Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |