Պուտինի խոսնակ․ Հայաստանը ՌԴ-ի մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է

Պուտինի խոսնակ․ Հայաստանը ՌԴ-ի մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը ՌԴ մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է։

Նա հավելել է, որ երկկողմ հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիր է, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերը, անուշուտ, նաև պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Իհարկե, նման սերտ երկխոսության պայմաններում կարող են նաև ինչ–որ խնդիրներ առաջանալ»,–ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ աշխատանքային մակարդակով ՌԴ և ՀՀ միջև երկխոսությունը շարունակվում է և հույս է հայտնել, որ հարաբերություններում վերջին շրջանում առաջացած բոլոր խնդրահարույց հարցերը լուծում կստանան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---