Զախարովա․ Արևմուտքը կեղտոտ խաղ է սկսում՝ Ադրբեջանի և ՀՀ միջև ապակայունացման նպատակով

Զախարովա․ Արևմուտքը կեղտոտ խաղ է սկսում՝ Ադրբեջանի և ՀՀ միջև ապակայունացման նպատակով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը և զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որ «կեղտոտ խաղ է սկսում իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու համար»։

«Բոլոր տարածքային վեճերն ու պահանջները Բաքվի և Երևանի միջև պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Մենք կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցել ռազմատենչ հռետորաբանությունը»,–ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Եվրամիության ներգրավվածությունը հայ–ադրբեջանական երկխոսության մեջ ոչ թե միջնորդություն է, այլ իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու փորձ։

«Այնտեղ խոսքը ոչ թե միջնորդության մասին է, խոսքն, առաջին հերթին, իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու մասին է։ Երկրորդը՝ վերադարձնել իրավիճակը տարածաշրջանի պատմության վատագույն ժամանակները։ Հաջորդը՝ դա տեղեկատվության հավաքագրումն է ոչ թե հօգուտ խաղաղության տարածաշրջանում, այլ սեփական շահերից ելնելով ՝ տարածաշրջանի երկրների դեմ»,–ասել է նա։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---