Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 19 ապրիլի 2024 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը», հայտնում է Արմենպրեսը CyprusMail–ի վրա հղումով։ Նա նաև հավելել է, որ մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր հայեր «բռնի տեղահանվել են, ենթարկվել զրկանքների և զանգվածային սպանությունների»: Զաքարիա Կուլիասը նաև հիշեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |