CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված

CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող Center for Truth and Justice՝ CFTJ (Ճշմարտության և արդարության կենտրոն) կազմակերպությունը, Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությանը միանալուց հետո, Միջազգային քրեական դատարան է դիմել՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանում էթնիկ հայերի նկատմամբ իրականացված շարունակվող ցեղասպանության վերաբերյալ նախաքննություն սկսելու հարցով (հայկական տարածքներ, որոնք 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի օկուպացիայի տակ են)։

Դիմումը ներառում է CFTJ-ի կողմից հավաքված և արձանագրված ապացույցների հասանելիություն, որոնք հաստատում են ցեղասպանության ենթադրյալ քաղաքականությունը, որը ծրագրվում, հրահրվում և իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այդ թվում՝ Ադրբեջանի խորհրդարանի կողմից, հայտնում է Factor.am-ը։

Միջնորդագիրը ներառում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախագահ Ալիևի գլխավորությամբ իրականացված վայրագությունների լայն շրջանակ. առնվազն 7000 խաղաղ բնակիչների հարկադիր տեղահանում, խաղաղ բնակիչների սպանություն, առնվազն 2000 խաղաղ բնակիչների և ռազմագերիների հարկադիր անհետացում, կամայական կալանավորումներ, սեռական բռնություն, էթնիկ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական մահապատիժների առնվազն 350 փաստագրված դեպքեր։

Կազմակերպությունը խնդրում է ՄՔԴ-ին նախնական հետաքննություն անցկացնել՝ գնահատելու համար՝ արդյո՞ք ողջամիտ հիմք կա պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են հայերի դեմ ցեղասպանություն պետական քաղաքականություն ծրագրելու, հրահրելու, պատվիրելու և իրականացնելու մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---