Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է

Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը սկսելու մասին որոշմանը, նշել է, որ դա կարևոր քայլ է։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք այն հաղորդագրությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են երկու երկրների միջև սահմանազատման համար որպես հիմք ընդունել Ալամթիի 1991թ․ հռչակագիրը։ Դա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---