Պեսկով․Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ՀՀ-ից ռուս սահմանապահների հեռացումը

Պեսկով․Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ՀՀ-ից ռուս սահմանապահների հեռացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր ակտուալ հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարցին, թե արդյոք չկա մտահոգություն, որ Երևանը կպահանջի դուրս բերել ռուսական 102–րդ ռազմակայանը՝ Պեսկովն ասել է, որ այդ առումով որևէ ազդանշան չի եղել, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ, հայտարարել է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից։

ՌԴ սահմանապահները 2021 թվականի օգոստոսին են տեղակայվել սահմանամերձ Ոսկեպար համայնքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---