Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է

Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ,  նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել Հայոց ցեղասպանության մասին։

Նա ասել է, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է, հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»։

Ըստ Էրդողանի՝ պատմական գործընթացում ինչ եղել ու ավարտվել է նախ և առաջ պատմաբաններն են քննում։ Նա պնդել է, թե իրենք այդ հարցում ի սկզբանե շատ բաց են գործել և ասել, որ կարող են բացել իրենց արխիվները, ու բացել են։

Էրդողանի համոզմամբ, հիմա նոր ճանապարհային քարտեզներ ձևավորելու ժամանակն է։

«Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի։ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց են, պետք է լավ գնահատել»,-սպառնացել է Էրդողանը։

Նա հավելել է, որ միայն սփյուռքը չէ, բազմաթիվ հրահրիչներ այս գործընթացում ջանում են ազդել Հայաստանի վրա։

«Դա գիտակցում ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք ևս մեր զգուշացումներն արել ենք։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի և նոր ժամանակաշրջան կսկսվի»,-պնդել է նա։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---