Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել![]() 24 ապրիլի 2024 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ, մասնակցել է պատարագի արարողությանը սբ Գայանեում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչ արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն իր քարոզում, անդրադառնալով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց ցեղասպանությանը, նշել է, որ Աստված օրհնել է հայ ժողովրդին և վերականգնել հայոց պետականությունը պատմական Հայաստանի արևելյան հատվածում։ «Մեր ժողովուրդը կարողացավ պահպանել իր պատմական հողերի այս մի հատվածը, և ամոքել իր վերքերը։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ մենք դրա մասին պիտի մտածենք, խորհենք, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել նման իրավիճակներից և թույլ չտանք օտարներին մեր հայրենիքում ենթարկելու մեզ ցեղասպանության․․․ Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով։ Չվախենանք երբեք և շարունակենք ապրել Քրիստոսով, որովհետև նա հաղթեց ու մենք էլ հաղթելու ենք»,–ասել է նա։ Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր տաճարի շրջափակ, որտեղ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |