Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների հայտարարութուններից՝ դրանք անվանելով «միակողմանի»։

«Որոշ երկրների հայտարարությունների մասին» անվանումով հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան մերժում է 1915 թվականի իրադարձությունների մասին «միակողմանի հայտարարությունները», որոնք արվել են «որոշակի ծայրահեղական շրջանակների բավարարելու համար»։

«Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձություններն օրինական քննարկման առարկա են։

Պատմության վերաբերյալ այս կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը, այլև խրախուսում են արմատական խմբերին, որոնք հակված են ատելության հիմքով հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին և հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է Հայաստանի հետ»։

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղերձներով են դիմել ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի նախագահները, տարբեր երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները և այլ պաշտոնյաներ։

Բայդենի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---