Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա

Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ ապրիլի 24–ին երևանյան երթի ժամանակ «ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել»՝ նրանց բերման ենթարկելով։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մկրտչյանը հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակցիայի 96 մասնակից է տարվել ոստիկանություն՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, տեղեկացնում է «Ազատությունը»։

Մկրտչյանն ասել է, որ բերման են ենթարկել նաև խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հայտնում է «Ազատությունը»։

ՆԳՆ-ից, սակայն, չեն արձագանքել Բևեռի՝ իրենց բռնության ենթարկելու մասին հայտարարություններին։

Ապրիլի 24–ին Ազատության հրապարակում ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքը վարչապետի հեռացման կոչով էր։ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամների մասնակցությամբ միջադեպ էր եղել Ծիծեռնակաբերդում։ Բևեռի մի շարք անդամներ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---