Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է

Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է

PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաներ են՝ քաղաքացիները փողոցներ են փակում, նրանց են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, հայտնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները փակել են Խորենացի–Զաքյան հատվածը, Չարենցի փողոցը։

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերջ տալ Տավուշի մարզում զիջումներին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախը հանձնելուց հետո չգնան տարածքային նոր զիջումների` հիմա էլ Տավուշում»,–ասաց Չախալյանը։

Նրա խոսքով` հայ ժողովրդի խնդիրն այն է, որ այժմ չկա համախմբում, ինչից էլ օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չախալյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների անվան տակ այժմ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ է կայացնում։ Նա վստահ է, որ Փաշինյանը անկեղծ չէ ժողովրդի հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---