ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը

ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ն այցելել էր Սաուդյան Արաբիա։ 2023թ. նոյեմբերին երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---