Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան![]() 22 մայիսի 2024 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Զվարթնոց» օդանավակայանում առաջացող հերթերի մասին հարցին, ասել է, որ նոր տեմինալի կառուցման շուրջ ընթանում են բանակցություններ, դրանք բավականին բարդ են։ Նա հավելել է, որ նոր տերմինալի համար ներդրման չափը մոտ 450 մլն եվրոյին համարժեք է, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ նոր տերմինալի նախագիծը կա, իսկ պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։ «Նոր տեմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելն անհնարին է։ Կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ ՀՀ-ի համար անընդունելի են»,-ասել է Գրիգորյանը։ Հունվարին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |