ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են![]() 30 մայիսի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները Մոսկվան դիտարկում է որպես այդ երկրի ներքին գործը։ Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Մենք դիտարկում ենք Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները որպես այդ երկրի ներքին գործ։ Մեր կողմից մենք միտված ենք ամենաբարեկամական, լիարժեք կապերի զարգացմանը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք նաև արտահայտվում են, ինչպես այսօր, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք ցուցաբերում ենք հենց այն պահին, երբ հարևան պետությունը հայտնվում է աղետի մեջ»,–ասել է Զախարովան։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |