Բադասյան․ Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա![]() 31 մայիսի 2024 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն: Այդ մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Նա հայտնել է, որ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա, հայտնում է Արմենպրեսը։ «Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու կարիք չեն ունենա: Այլևս անհրաժեշտություն չի առաջանա մաքսային մարմին այցելելու, կստանա էլեկտրոնային ծանուցում և դրան կպատասխանի, կամ կճշգրտի հայտարարագիրը, կամ չի համաձայնի, կամ բողոքարկում կնախաձեռնի էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել՝ չհաշված վարորդներին»,-ասել է ՊԵԿ նախագահը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |