Մոսկվան հուսով է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսությունը բացել![]() 20 հունիսի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի մինչև տարեվերջ։ Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «Կարգադրություններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայիում՝ Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ընդհանուր առմամբ, դա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,- ասել է նա։ Հայաստանում հյուպատոսության բացման ժամկետների մասին հստակեցնող հարցին ի պատասխան Իվանովն ասել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ «Հուսով ենք, որ մինչև տարեվերջ»,– ասել է նա։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ որոշում Ռուսաստանում կայացրել են դեռևս 2023–ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |