Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը![]() 20 հունիսի 2024 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։ Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է, հայտնում է Արմենպրեսը բուլղարական BTA-ի վրա հղումով։ «Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։ Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |