Գաղափարից մինչև մեծ բիզնես. Հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է![]() 21 հունիսի 2024 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը 9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով է սկսվել։ Շուկայում սկզբում ներկայացվել են բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ։ Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։ «Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։ 2022թ.-ին ընկերությունը հիմնադրել է երկրորդ՝ խոնավ անձեռոցիկների արտադրամասը։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Բիոքոթոն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է ժամանակակից հոսքագծերով ու սարքավորումներով: «Մեր ընկերությունը հիմնվել է 2015-ին։ Հիմնադրման սկզբում այս ոլորտի արտադրողները շատ քիչ էին։ Արտադրության սկզբում դժվարությունները շատ էին, աշխատում էինք երկու հերթափոխով՝ շուկայի պահանջմունքները լրացնելու նպատակով: Այժմ ամսական միայն մեկ միլիոն հատից ավելի բամբակյա ձողիկներ ենք արտադրում։ Հաշվի առնելով ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը, մեր լավագույն գործընկեր Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք արտադրական նոր հոսքագիծ և հիմնեցինք խոնավ անձեռոցիկների արտադրությունը։ Այս հոսքագծի շնորհիվ կարողանում ենք օրական տասը հազարից ավելի տուփ ապրանք արտադրել: Արտադրության հիմնադրման սկզբից Ակբա Լիզինգը թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական առումով մեր կողքին է եղել»,- նշել է «Բիոքոթոն» ընկերության տնօրեն Արթուր Բալյանը։ Այժմ ընկերության արտադրանքի մոտ 60%-ն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։ Առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնել արտադրությունը՝ մուտք գործելով նաև եվրոպական շուկա: Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |