Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար![]() 21 հունիսի 2024 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը: Դրա շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները. - գտնվում են գյուղական վայրում, - պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից, - ունեն առնվազն 5 սենյակ, - ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։ Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝ - 3,000,000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական), - 2,000,000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական), - 1,000,000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական): Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Դիմում հայտը հնարավոր է լրացնել կայքում։ Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։ Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա ևս 2 մրցույթ։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |