Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից![]() 21 հունիսի 2024 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է, հայտնում է APA-ն։ «Այնպիսի պետություններից հետո, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն ուրախացնում է մեզ։ Ինչպես նշել ենք ավելի վաղ, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է։ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |