Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել

PanARMENIAN.Net - Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՊԱԿ գործկոմի քարտուղար Հուսեյն աշ Շեյխը։

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը միջազգային իրավունքին համաձայն։ Դա իրավունքի, ազատության, օրինականության հաղթանակ էր ազատության և անկախության համար պաղեստինցի ժողովրդի պայքարում։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,–գրել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---