ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն24 հունիսի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որի նպատակը կլինի լուծել երկու երկրի միջև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի շրջանակում: Աշխատանքային խմբի կազմում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կընդգրկվեն, հայտնում է Sputnik Արմենիան։ «Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջիկայում առաջին հանդիպումը կանցկացնեն հայ-վրացական սահմանին։ Նրանք տեղում կքննարկեն մաքսային անցակետում առկա խնդիրները և լուծումներ կառաջարկեն», - ասել է նա։ Քննարկում պահանջող հարցերի թվում է Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության հանրահռչակումը։ Հարևան երկրում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա։ Վրաստանն այս առումով ավելի լավ է ներկայացված մեր երկրում։ Նախատեսվում է նաև միասնական զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծել, որոնցով երկու երկրները նոր տեղ կզբաղեցնեն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր կներգրավեն: Կողմերը մտադիր են նաև մշակութային երկխոսություն հաստատել, բարձրացնել փոխադարձ հարգանքը երկու ժողովուրդների ավանդույթների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ապրեսյանը մատնանշեl 1 նաև երկու երկրների միջև ավիաթռիչքների հաճախականության ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կազդի սակագնային քաղաքականության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ուղևորահոսքի աճի և տոմսերի արժեքի նվազման: Հունիսի 10-ի դրությամբ՝ 2024 թվականի սկզբից Հայաստան է այցելել 766 745 զբոսաշրջիկ։ Վրաստանը այցելությունների թվով երկրորդ տեղում է, առաջինը Ռուսաստանն է։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ժետոնները մետրոյում կվերանան․ Մինչև հոկտեմբերի վերջ վճարման միասնական համակարգ կգործի Յուրաքանչյուր կայարանում կար 1 անցակետ, որն աշխատում էր ժետոնով, որոնք փոխարինվելու են Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը Սրբազանը չի բացառել, որ հաջորդ քայլով գնան ՍԴ դատավորների տուն Միրզոյանը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ նիստին Այցն աշխատանքային է Թրյուդոն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–ում դեսպանության բացումը, ինչը գործակցության լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |