Evocabank-ն ամփոփել է 2023-ի տարեկան արդյունքները![]() 1 հուլիսի 2024 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին կայացել է Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհուրդը և հրավիրված անձինք: Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը և տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ 2023թ.-ի արդյունքներով` -Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից: - Ընդհանուր պարտավորությունները կազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից: - Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից: - Վարկային պորտֆելը կազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից: - 2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։ - 2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ: Ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների մեծությամբ՝ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում, իսկ Վարկային պորտֆելի և հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով: 2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է՝ ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի և զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների և ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը: 2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ և նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում - Բանկը ներգրավել է ևս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար: - Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար: - Բանկը թողարկել և տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր: - Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են՝ քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում: - Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը: Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին: - Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։ - Բանկը կատարել է ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի: 2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում` - Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով։ - Evoca-ն Երևան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար: Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից` Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝
Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային բանկը Հայաստանում: 2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը և ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայություններ պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով և դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ: Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնաց անփոփոխ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |