Bloomberg․ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը ՀՀ-ին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից![]() 4 հուլիսի 2024 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Bloomberg–ը, անդրադառնալով ՀՀ և Ֆրասիայի ռազմական համագործակցությանը, գրել է, որ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը Հայաստանին անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա՝ զենք գնելով Թուրքիայից, Իսրայելից և ՌԴ–ից։ «Ադրբեջանը սրում է առճակատումը Ֆրանսիայի հետ վերջինիս անդրօվկիանոսյան տարածքներում՝ Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարման պատճառով։ Առճակատումը, հավանաբար, կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ ապրում է աշխարհում թվով երրորդ ամենամեծ հայկական համայնքը, նոր համաձայնագիր է կնքել Երևանին սպառազինության մատակարարման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Փարիզը կշարունակի ռազմական աջակցությունը Հայաստանին անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնք նշանակվել են նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա, որոնք մատակարարել են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը»,–ասվում է հոդվածում։ Նշվում է, որ հենց այդ սպառազինության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ առավելության հասնել հայերի հանդեպ Լեռնային Ղարաբաղում 2020–ին և 2023–ին։ Նշվում է նաև, որ երկու երկրները փորձում են խաղաղության պայմանագիր կնքել՝ վերջ դնելու համար բազմամյա հակամարտությանը, և աշխատում են սահմանի սահմանազատման վրա։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |