Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը![]() 4 հուլիսի 2024 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն խորը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) հրապարակային հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով «անհիմն և անարդար» զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ: «Կոմիտեն, հակառակ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի պահանջին, աննախադեպ որոշում է կայացրել ամբողջությամբ հրապարակել 2022–ին իրականացված հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը՝ առանց Ադրբեջանից համապատասխան համաձայնություն ստանալու։ Նման մոտեցումն անարդար ու անհիմն է, ինչպես նաև իրավական տեսակետից կասկածելի»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է APA–ն։ 2002–ից ի վեր կոմիտեն մի քանի անգամ պարբերաբար և հատուկ այցելություններ է կատարել Ադրբեջան և հրապարակել զեկույցներ Բաքվի կողմից Կոնվենցիայի կատարման վերաբերյալ։ Ըստ Հաջիզադեի, Ադրբեջանի կողմից քայլեր են ձեռնարկվել թերությունները վերացնելու ուղղությամբ, և Կոմիտեի առաջարկությունները միշտ հաշվի են առնվել, կոմիտեին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել իր այցելությունների ընթացքում։ «Ցավալիորեն որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններում առկա իրավիճակի ֆոնին, որն առաջացել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու 2024 թվականի հունվարի կանխակալ որոշումից հետո։ Մենք մերժում ենք հրապարակային հայտարարության մեջ պարունակվող քննադատությունը, որտեղ մի շարք պետական կառույցների հետ կառուցողական համագործակցության փոխարեն՝ պատասխանատվությունը դրվում է նրանց վրա։ Ադրբեջանը, ազատազրկման դատապարտված անձանց պաշտպանության հետ մեկտեղ, զգալի առաջընթացի հասել համապատասխան պրակտիկան համընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու գործում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |