Գալուզին․ Դեսպանի հարցը ՀՀ իրավասությունն է, Մոսկվային բավարարում է ներկայիս դեսպանի աշխատանքը![]() 5 հուլիսի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ–ում ՀՀ դեսպանի ակնկալվող փոփոխությանը, ասել է, որ այդ հարցը Հայաստանի իրավասությունն է։ «Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու՝ ՀՀ ղեկավարության մտադրության մասին է», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը բավարարված է Մոսկավում Հայաստանի գործող դեսպանի աշխատանքով, որը զգալի ավանդ ունի երկկողմ հարաբերություններում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում: Նա ասել է, որ Հայաստանը ներկայացրել է դեսպանի թեկնածությունը, սպասում են նշանակմանը: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել` հորդորելով դիմել ՀՀ ԱԳՆ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1–ին աշխատանքային այցով այցելել էր Բելգորոդում, որտեղ մայիսի 12–ին շենք էր փլուզվել ուկրաինական կողմի գնդակոծությունից։ Նա հայտարարել էր, որ երկու երկրի հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։ Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |